Մեր մասին

Որպես սոցիալական պատասխանատվություն կրող ընկերություն «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի համար շատ կարևոր է հասարակության զարգացումը և նպատակային ներդրումները։ Այդ իսկ պատճառով 2018 թվականի հուլիսի 10-ից «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մեկնարկեց «Barigortser.am» սոցիալական նախագիծը։ «Barigortser.am»- սոցիալական նախագծերի շրջանակներում Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնելու ՀՀ և ԼՂՀ բնակչության կենսամակարդակի բարելավման գաղափարներին։ Ընկերությունը աջակցելու է այն նախագծերին, որոնք նշանակալի ներդրում կունենան մեր երկրի զարգացման համար, կունենան հանրային նշանակություն և կնպաստեն  կրթության, մշակույթի, սպորտի և/կամ շրջակա միջավայրի բարելավմանը։

«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն նախագծերի իրականացմանը, որոնք՝ 

  1. Չեն հետապնդում որևէ առևտրային նպատակ և/կամ անձնական շահ,
  2. Ունեն հանրային նշանակություն, նպաստում են կրթության, մշակույթի, սպորտի և/կամ շրջակա միջավայրի բարելավմանը,
  3. Ձևավորում են ազգային ժառանգություն և նպաստում Հայաստանի Հանրապետության/ԼՂՀ որոշակի տարածքի բարօրությանը և/կամ վերջինիս բնակիչների կենսամակարդակի բարելավմանը,
  4. Նպաստում են կրթական հաստատությունների զարգացմանը՝ ստեղծելով գիտելիքների ձեռքբերման և աշխարհընկալման առավել մոտիվացիոն միջավայր (կրթօջախների անհրաժեշտ գույքի ձեռքբերում, տարածքի բարելավում),
  5. Նպաստում են կրթական, ստեղծագործական, սպորտային ակտիվությանը, երեխաների, երիտասարդության, մեծահասակների հետաքրքրության շրջանակների ընդլայնմանը,
  6. Ապահովում են հանգստյան գոտիների բարեկարգումներ (մարզումների և խաղային հրապարակներ, այգիներ), որոնք ազատ են հանրության համար,
  7. Աջակցում են շրջակա միջավայրի և բնապահպանության խնդիրների կարգավորմանը (ծառատունկեր, էկոլոգիապես մաքուր տարածքների ստեղծում): 


Կիսվել ուրիշների հետ
Հետ

Նախագիծը ֆինանսավորվում է  - ի կողմից

Կյանքի կոչեք Ձեր վառ նախագծերը

Աջակցելու ենք յուրաքանչյուրին իրականացնել իր երազանքը։ Օգնելու ենք չբացահայտված տաղանդավոր մարդկանց, ովքեր պատրաստ են իրականություն դարձնել իրենց երազանքը և կատարել բարի գործեր հասարակության համար։

Քվեարկեք նախագծի օգտին

Ընկերությունը աջակցելու է այն նախագծերին, որոնք նշանակալի ներդրում կունենան մեր երկրի զարգացման համար, կունենան հանրային նշանակություն և կնպաստեն կրթության, մշակույթի, սպորտի և/կամ շրջակա միջավայրի բարելավմանը։