Մասնակցության կանոնները
Ուշադրություն!
Հաշվի առնելով, որ ՀՀ Կենտրոնական բանկի 24.03.2020թ-ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈւՎԿ ՓԲ ընկերությանը տրամադրված թիվ 41 վարկային կազմակերպության լիցենզիան, «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ՀՀ օրենսդրության համաձայն այլևս իրավունք չունի իրականացնելու ֆինանսավորման որևէ ծրագիր։ Հետևաբար, ցավով պետք է արձանագրենք, որ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ ՈւՎԿ» ՓԲԸ-ն ՀՀ օրենսդրության պահանջները չխախտելու համար դադարեցնում է 2018 թվականի հուլիսի 10-ին մեկնարկած «Բարի գործեր» սոցիալական ծրագիրը, դադարեցվում են բոլոր քվեարկությունները։
Սույն Սոցիալական նախաձեռնության կողմերը՝
Սույն Սոցիալական նախաձեռնության կողմեր են հանդիսանում. Ընկերությունը` «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն (ՀՎՀՀ` 02654818), ով սույն Սոցիալական նախաձեռնության պայմաններին համապատասխան իրականացնում է նախագծեր: Մասնակիցը` Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական և Հայաստանի Հանրապետությունում կամ ԼՂՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող ոչ առևտրային իրավաբանական անձինք են(18 տարին լրացած), ովքեր www.barigortser.am կայքում ներկայացնում են պահանջվող ճշգրիտ տեղեկատվությունը իրենց և նախագծի վերաբերյալ:
«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն նախագծերի իրականացմանը, որոնք՝
․ չեն հետապնդում որևէ առևտրային նպատակ և/կամ անձնական շահ,
․ ունեն հանրային նշանակություն, նպաստում են կրթության, մշակույթի, սպորտի և/կամ շրջակա միջավայրի բարելավմանը,
․ ձևավորում են ազգային ժառանգություն և նպաստում Հայաստանի Հանրապետության/ԼՂՀ որոշակի տարածքի բարօրությանը և/կամ վերջինիս բնակիչների կենսամակարդակի բարելավմանը,
․ նպաստում են կրթական հաստատությունների զարգացմանը՝ ստեղծելով գիտելիքների ձեռքբերման և աշխարհընկալման առավել մոտիվացիոն միջավայր (կրթօջախների անհրաժեշտ գույքի ձեռքբերում, տարածքի բարելավում),
․ նպաստում են կրթության, մշակույթի, սպորտի զարգացմանը, երեխաների, երիտասարդության և մեծահասակների հետաքրքրության շրջանակների ընդլայնմանը,
․ նպաստում են շրջակա միջավայրի (մարզումների և խաղային հրապարակներ, հանգստյան գոտիներ, այգիներ) բարեկարգմանը, որոնք ազատ են հանրության համար,
․ համապատասխանում են կիրառելի իրավական ակտերի պահանջներին:
․ Նախագծի իրագործման ընդհանուր արժեքը չի գերազանցում 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը և անհրաժեշտ պայման է, որպեսզի նշված գումարը բավարար լինի Նախագծի ամբողջությամբ իրականացնելու, ավարտելու և շահագործումն ապահովելու համար:
․ Նախագիծը իրագործվելու է 3 (երեք) ամսվա ընթացքում ՝ այդպիսին ընտրվելու պահից:
Նախագծի` սույն Սոցիալական նախաձեռնությանը համապատասխանությունը գնահատելիս կարևորվում են նաև հետևյալ գործոնները.
․ Նախագծի դերը Հայաստանի Հանրապետության/ԼՂՀ և/կամ վերջինիս առանձին տարածաշրջանի զարգացման գործում,
․ Նախագծի նշանակությունը Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ բնակչության և/կամ վերջինիս առանձին հատվածի զարգացման գործում ,
․ Նախագծի անհրաժեշտության հիմնավորվածությունը,
․ Նախագծի հստակ և վերջնական արդյունքի առկայությունը,
․ Նախագծի նպատակները, իրագործման պայմանների հստակ ձևակերպված, հիմնավորված և փաստացի ռեալ իրագործելի լինելը,
․ Նախագծի բյուջեի պլանավորման համաչափությունը, հիմնավորվածությունը և համարժեքությունը ՝ գործող շուկայական պայմաններին (հիմնվում է տարբեր մատակարարների առաջարկների վրա),
․ Նախագծի արդիականությունը և յուրահատկությունը:
Քվեարկությանը չեն կարող մասնակցել այն Նախագծերը, որոնք .
․ Որևէ կերպ կապված են առևտրային գործունեության կամ շահույթ ստանալու հետ,
․ Ունեն քաղաքական, ռազմական կամ կրոնական ուղղվածություն,
․ Կապված են առողջապահության կամ բժշկական ծառայությունների հետ,
․ Կապված են առանձին անհատների՝ մասնավորապես որոշակի նախագծերում վերջիններիս մասնակցության ծախսերի ֆինանսավորման հետ,
․ Կապված են անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների վարձակալության, վառելանյութի ձեռքբերման կամ վերջիններիս առնչակից այլ ծախսերի հետ (բացառիկ դեպքերում կարող են թույլատրվել` հիմք ընդունելով սույն Սոցիալական նախաձեռնության նպատակները),
․ Ուղղված են Հայաստանի Հանրապետության/ԼՂՀ որոշակի տարածքի բարօրությանը և/կամ վերջինիս բնակիչների կենսամակարդակի բարելավմանը, սակայն արդեն մեկ անգամ ստացել են ֆինանսավորում այս Նախագծի շրջանակներում կարող են կրկին չֆինանսավորվել։։
Նախագծերի ներկայացման պայմանները և ժամկետները.
Նախագիծը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով՝ www.barigortser.am հղմամբ՝ հասանելի մասնակցության հայտի լրացմամբ, նախագծերի ներկայացման 20-րդ փուլը տեղի է ունենալու 01․02․2020 թվականից մինչև 15․02․2020 թվականը ժամը 18․00-ն, 21-րդ փուլը տեղի է ունենալու 01․03․2020 թվականից մինչև 15․03․2020 թվականը ժամը 18․00-ն, որում պարտադիր անհրաժեշտ է լրացնել հետևյալ տեղեկատվությունը (որոնց բացակայության դեպքում նախագիծը չի դիտարկվի հաջորդ փուլի համար)․
․ Նախագծի նախահաշիվ,
․ Նախագծի վերաբերյալ լուսանկարներ, առկայության դեպքում նաև տեսագրություններ:
Նախագիծը համարվում է ներկայացված և ստացված ՝ Էլեկտրոնային փոստի հասցեին դրա ստացումը հավաստող հաղորդագրության ստացմամբ: Սույն Սոցիալական նախաձեռնության շրջանակներում Մասնակցի հետ հաղորդակցումը իրականացվելու է մասնակցության հայտի լրացմամբ նրա կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեի (Էլեկտրոնային փոստ) և/կամ հեռախոսահամարի (Հեռախոսահամար) միջոցով:
Նախագծերի ներկայացման 21րդ փուլը տեղի է ունենալու 01․03․2020 թվականից մինչև 15․03․2020 թվականը ժամը 18․00-ն։
Յուրաքանչյուր Մասնակցի կողմից յուրաքանչյուր քվեարկության շրջանակներում կարող է ներկայացվել միայն մեկ Նախագիծ: Նախագծի ներկայացմամբ այն ներկայացնող Մասնակիցը հավաստում է, որ համաձայն է իր անվան, ազգանվան, հայրանվան, հասցեի, Նախագծի վերաբերյալ տեղկությունների, լուսանկարների և տեսագրությունների հրապարակմանը: Մասնակցի կողմից տրամադրված տեղեկատվությունը օգտագործվելու է սույն Սոցիալական նախաձեռնության նպատակների շրջանակում, չի տրամադրվելու երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս անհրաժեշտ է սույն Սոցիալական նախաձեռնության նպատակների իրագործումն ապահովելու համար: Մասնակցի կողմից տրամադրված տեղեկատվությունը կարող է օգտագործվել նաև մարկետինգային առաջարկներ, առևտրային և գովազդային ծանուցումներ ուղարկելու համար՝ կապված սույն Սոցիալական նախաձեռնության, ինչպես նաև Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների հետ:
Նախագծի ընտրությունը
Նախագծի ընտրությունը բաղկացած է երկու մասից.
․ Ընկերության կողմից Նախագծի` սույն Սոցիալական նախաձեռնությանը համապատասխանության գնահատում և քվեարկությանը մասնակցության հաստատում
․ Հրապարակային քվեարկություն:
20-րդ փուլի առաջին մասն իրականացվելու է 16․02․2020 թվականից մինչև 29․02․2020 թվականը, 21-րդ փուլի առաջին մասն իրականացվելու է 16․03․2020 թվականից մինչև 31․03․2020 թվականը, ։ Նախագծի հետ կապված լրացուցիչ հստակեցումների համար Ընկերությունը կարող է կապ հաստատել Մասնակցի հետ և պահանջել լրացուցիչ տեղեկություններ: Մասնակիցը կրում է վերջիններիս ոչ պատշաճ ներկայացումից բխող ռիսկերը: Ընկերությունն իրավունք ունի չհաստատել ցանկացած Նախագծի մասնակցություն քվեարկությանը, որն իր գնահատմամբ չի համապատասխան սույն Սոցիալական նախաձեռնության էությանը: Ընկերության կողմից Նախագծի մասնակցությունը քվեարկությանը համարվում է հաստատված ՝ Էլեկտրոնային փոստի հասցեին քվեարկությանը մասնակցությունը հաստատող հաղորդագրության և/կամ Հեռախոսահամարին հեռախոսազանգի ստացմամբ:
Յուրաքանչյուր քվեաշրջանի ընթացքում քվեարկության է ներկայացվում առավելագույնը 30 Նախագիծ (հիմք ընդունելով ներկայացման հաջորդականությունը): Արդյունքում, ներկայացված և հաստատված, սակայն առաջիկա քվեաշրջան(ներ)ին չմասնակցած Նախագծերը, համարվելով Նախագծի ընտրության առաջին մասին համապատասխանող, մասնակցում են քվեարկության հետագա քվեաշրջանների ընթացքում: Վերջինիս վերաբերյալ ևս Մասնակիցը տեղեկացվում է: Քվեարկությանը մասնակցող Նախագծերը հրապարակվում են Ընկերության www.barigortser.am կայք էջի համապատասխան էջում:
Հրապարակային քվեարկություն
Ուշադրություն! Հաշվի առնելով, որ ՀՀ Կենտրոնական բանկի 24.03.2020թ-ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈւՎԿ ՓԲ ընկերությանը տրամադրված թիվ 41 վարկային կազմակերպության լիցենզիան, «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ՀՀ օրենսդրության համաձայն այլևս իրավունք չունի իրականացնելու ֆինանսավորման որևէ ծրագիր։ Հետևաբար, ցավով պետք է արձանագրենք, որ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ ՈւՎԿ» ՓԲԸ-ն ՀՀ օրենսդրության պահանջները չխախտելու համար դադարեցնում է 2018 թվականի հուլիսի 10-ին մեկնարկած «Բարի գործեր» սոցիալական ծրագիրը, դադարեցվում են բոլոր քվեարկությունները։
Նախագծերի հրապարակային քվեարկությունն իրականացվելու է www.barigortser.am կայքում ՝ SMS հաղորդագրության միջոցով։ Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է Ձեր նախընտրած նախագծի համարը ուղարկել 5009 կարճ հեռախոսահամարին։ Մեկ SMS հաղորդագրության արժեքը կազմում է 120 դրամ։
․ Քվեարկությանը մասնակցում են Ընկերության կողմից հաստատված Նախագծերը:
․ Ընտրված համարվում են և ֆինանսավորվում հրապարակային քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ ստացած 3 (երեք) Նախագծեր (ձայները հաշվարկվելու են 23․59-ի դրությամբ)։ Յուրաքանչյուր քվեաշրջանի արդյունքները հրապարակվելու են www.barigortser.am կայքում՝ քվեարկության ձայների ուսումնասիրման աշխատանքների ավարտից հետո: Ընտրված Նախագծերը` որևէ պատճառով ֆինանսավորում չստանալու դեպքում փոխարինվելու են քվեարկության արդյունքում հաջորդ առավելագույն ձայներ ստացած Նախագծերով:
․ Ընկերությունը կապ է հաստատում ընտրված Նախագծերի Մասնակիցների հետ՝ սույն Սոցիալական նախաձեռնության շրջանակներում հետագա գործընթացը կազմակերպելու համար:
․ Ընկերության մոտ քվեարկության պատշաճության մասով կասկածներ առաջանալու և/կամ այլ պատճառներով ընտրված Նախագծերի հրապարակման նշված ժամկետները կարող են հետաձգվել:
․Ընկերությունը պատասխանատվություն չի կրում քվեարկության եղանակների համար և/կամ Նախագծերի, դրանց վերաբերյալ տրամադրված տեղեկատվության հավաստիության համար. անբարեխիղճ քվեարկության և/կամ ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման և/կամ վերջինիս որևէ կասկածի դեպքում Ընկերությունն իրավասու է ցանկացած ժամանակ հեռացնել քվեն (ձայնը), համապատասխանորեն վերահաշվարկել ձայները և/կամ հեռացնել Նախագիծը քվեարկությունից և/կամ չտրամադրել ֆինանսավորում (ձայների վերահաշվարկի հետ առնչվող աշխատանքների հետ կապված, ֆինանսավորվող նախագծերի հրապարակման ժամկետները կարող են փոփոխվել): Ընկերությունը չի կրում վերջինիս արդյունքում համապատասխան Մասնակցին որևէ կերպ ծանուցման պարտականություն:
․Սույն Սոցիալական նախաձեռնության հետ կապված հարցերի դեպքում կարելի է դիմել Ընկերությանը (երկուշաբթիից ուրբաթ) աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00` +374 12 700 000 հեռախոսահամարին զանգահարելու միջոցով:
Նախագծի ֆինանսավորումը
․Մեկ Նախագծին տրամադրվող հնարավոր ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 1.500,000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ՝ կիրառելի բոլոր հարկային, վարչական, ռեսուրսային ծախսերի ներառմամբ:
․Նախագիծը պետք է այնպիսին լինի, որ առավելագույն ֆինանսավորման չափը չգերազանցող և Մասնակցի կողմից ներկայացվող ֆինանսավորման սահմաններում (որը Ընկերության կողմից կարող է վերահաշվարկվել) այդպիսին ընտրվելուց հետո եռամսյա ժամկետում այն ամբողջովին իրագործվի:
․Ընկերությունը փոխանցում է համապատասխան ֆինանսական միջոցները`ներկայացվող հաշիվ ապրանքագրերի հիման վրա: Վերջիններս ներկայացվում են Մասնակցի կողմից կանխավ ներկայացված Նախագծի իրագործման նախահաշվի սահմաններում:
Այլ պայմաններ
․Ընկերությունն իրավասու է ցանկացած ժամանակ փոփոխել սույն պայմանները, ներառյալ՝ քվեարկության ժամկետները, եղանակները, ֆինանսավորման առավելագույն չափը ՝ այդ մասին հրապարակելով www.barigortser.am կայքէջում և/կամ Barigortser պաշտոնական սոցիալական էջերում:
․Ընկերությունն իրավասու է Մասնակցից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն: Մասնակիցը կրում է պատշաճ չտեղեկացնելուց բխող հնարավոր ռիսկերը:
․Ընկերությունն իրավասու է հրապարակել և/կամ գովազդել տեղեկատվություն սույն Սոցիալական նախաձեռնության, նրա Մասնակիցների և Նախագծերի մասին:
․Ընկերությունն իրավասու է առանց լրացուցիչ պատճառաբանության արգելել և/կամ սահմանափակել և/կամ մերժել որևէ անձի և/կամ Նախագծի մասնակցությունը սույն Սոցիալական նախաձեռնությանը:
Ընկերութուն. «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ
«ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐ» Սոցիալական նախաձեռնություն
Հեռ.՝ +374 12 700 000
Հասցե ՝ ՀՀ ք. Երևան, Սարյան 12