Աջակցել երիտասարդ գրականությանը

Հեղինակ
Աբգար Ափինյան
Գտնվելու վայրը
ք. Սևան
Բյուջե
1.000.000
Ամսաթիվ
01.11.2018

Հարթակ տրամադրել և մոտիվացնել երիտասարդ ստեղծագողծողներին՝ գրական քննարկումների և դասախոսությունների միջոցով: Երկօրյա ծրագրի ընթացքում նախատեսվում են գրական քննարկումներ, դասախոսություններ` վերաբերող արդի գրականությանը և մեթոդիկային, խաղ-ինքնաբացահայտումներ, պատմվածքների քննարկումներ, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած Թավշյա,ոչ բռնի հեղափոխությանը: Կլինի տեսասլայդներով սեմինար-դասընթաց Non Violent Communication թեմայով, քանի որ գրողը լինելով խաղաղության ջատագով` պիտի միշտ հանդես գա դրան միտված կոչերով, ինչի համար էլ անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան գիտելիքներ:Նախապես անցկացվող քվեարկությունից հետո կորոշվի նաև մեկ համաշխարհային գրողի անուն, ում մասին մասնակիցները կունենան հետաքրքիր դասընթաց: Առավել լայն ընդգրկումով ծրագիրը երիտասարդ միտքը փորձով և նոր գիտելիքներով համալրելու ուղի է դառնալու: