Արմաթ լաբորատորիա

Հեղինակ
Մարի Թամազյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Լոռու մարզ, գյուղ Շնող
Բյուջե
1.478.000
Ամսաթիվ
03.11.2018

Ծրագրի նպատակն է Շնողի միջնակարգ դպրոցում հիմնել Արմաթ լաբորատորիա: Դպրոցում սովորող աշակերտների մոտ մեծ պոտենցիալ է նկատվում տեխնիկական կրթության նկատմամբ: Սակայն չկան բավարար ֆինանսական միջոցներ լաբորատորիան հիմնելու համար: Դպրոցում գործում է ՍՄԱՐԹ դասասենյակ, որի հենքի վրա կարելի է  հիմել ԱՐՄԱԹ լաբորատորիան: Լաբորատորիայի հիմնման դեպքում՝ այնտեղ կարող են այցելել նաև հարևան համայնքներից սաներ՝ Թեղուտից, Քարկոփից, Նեղոցից և այլ մոտիկ համայնքներից, և կրթություն ստանալ այս լաբորատորիայում: Արմաթ ինժեներական լաբորատորաների կրթական ծրագրերը հիմնված են ուսուցման առաջատար մեթոդոլոգիաների և գործիքների, գիտահետազոտական և կրթական ինստիտուտների ֆիզիկայի և ինժեներության ուղղվածության հետազոտությունների վրա: Այս ծրագրերը սկսվում են հիմնական ծրագրավորման սկզբունքներից և ուղղորդում են երեխաներին դեպի ռոբոտաշինություն և գործունեություն հետազոտական և ստեղծարար մթնոլորտում:

Կյանքի կոչեք Ձեր վառ նախագծերը

Աջակցելու ենք յուրաքանչյուրին իրականացնել իր երազանքը։ Օգնելու ենք չբացահայտված տաղանդավոր մարդկանց, ովքեր պատրաստ են իրականություն դարձնել իրենց երազանքը և կատարել բարի գործեր հասարակության համար։

Քվեարկեք նախագծի օգտին

Ընկերությունը աջակցելու է այն նախագծերին, որոնք նշանակալի ներդրում կունենան մեր երկրի զարգացման համար, կունենան հանրային նշանակություն և կնպաստեն կրթության, մշակույթի, սպորտի և/կամ շրջակա միջավայրի բարելավմանը։