Առողջ մարմնում առողջ հոգի

Հեղինակ
Մարգարիտա Գալստյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Սյունիքի մարզ, գ․ Ծավ
Բյուջե
1․051․600
Ամսաթիվ
01-10-2019

Ծավ գյուղը Կապան քաղաքից գտնվում է մոտ 35 կմ հեռավորության վրա: Գյուղում գործում է Ծավի միջնակարգ դպրոց, որտեղ հաճախում են գյուղաբնակ 29 աշակերտ, սակայն երեխաները սպորտային և մշակությին կյանքից շատ հեռու են։ Ծավի միջնակարգ դպրոցի սպորտ դահլիճը օգտագործվում է ոչ միայն ֆիզկուլտուրայի դասաժամերի և արտադասարանական պարապմունքների, այլ նաև գյուղի երիտասարդների համար սպորտային ժամանցի վայր է, սակայն սպորտդահլիճը բավականին անհուսալի վիճակում է։ Համապատասխան նյութերը ձեռք բերելուց հետո համատեղ ուժերով կսկսվեն վերանորոգման աշխատանքները, որտեղ կմասնակցեն ծնողներ, աշակերտներ, տնտեսական աշխատողներ, ուսուցիչներև համայնքի ակտիվ երիտասարդներ