Առողջ ընտանիք՝ առողջ հասարակություն

Հեղինակ
Նոնա Մուրադյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ․Լճաշեն
Բյուջե
1․492․800
Ամսաթիվ
01-07-2019

Սպորտն առողջ և կենսունակ հասարակություն ունենալու հիմնական գրավականն է: Վերջին տարիներին վերանորոգվեց նաև Լճաշեն համայնքի սպորտ դպրոցը։ Սակայն կառուցված սպորտ դպրոցն առանց համապատասխան մարզագույքի չի կարող արդյունավետ լինել և համայքնում զբաղվածության խնդիր կարգավորել կամ առավել ևս մարդկանց մղել մարզվելու։ Մարզասրահի առկայությունը դպրոցականներին, պատանիներին կամ պարզապես մարզվել ցանկացող յուրաքանչուր անհատի կտրում է փողոցից, դաստիարակում է, զարգացնում մի շարք կարեւոր որակներ՝ աշխատասիրություն, կարգապահություն, օգնում հաղթահարել դժվարությունները: