Բացօթյա դասարան

Հեղինակ
Հերմինե Դավթյան
Գտնվելու վայրը
ՀՀ, ք․ Երևան, Մ․Գալշոյանի անվան հ․148 ավագ դպրոց
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-07-2019

Նախագծի նպատակն է ունենալ բարեկարգ դպրոցամերձ այգի, որը կծառայի դպրոցի աշակերտներին որպես ուսումնական հարթակ, նաև կանաչապատ պաշտպանիչ գոտի դպրոցի եւ հարակից բնակելի շենքերի համար։ Բացօթյա կրթությունը հնարավորություն է դպրոցականների մոտ սեր արթնացնել առ շրջակա միջավայր, զարգացնել դրա նկատմամբ պատասխանատվության զգացում և ինչու ոչ մասնակից դարձնել պահպանությանը։ Դպրոցամերձ այգու վերակառուցումը բնապահպանական կրթության հարթակի տարածված մոտեցում է ներառելով բացօթյա կրթությունը հանրակրթական ծրագրերում։ Այս պարագայում աճող բույսերը ծառայում են որպես կենդանի ցուցանմուշ, չդադարելով կատարել իրենց կարևորագույն գործառույթները։