Բարձունքը մերն է, տղերքը` չկան
Նախատեսվում է ինֆորմացիա հավաքել Արցախյան հերոսամարտի նվիրյալների մասին, ինչպես նայև քառորյա պատերազմում անմահացած հերոսների կյանքի և գործունեության մասին, նկարահանել կարճամետրաժ հոլովակներ(մոտ մեկ րոպե տևողությամբ) նրանցից յուրաքանչյուրի համար և փոխանցել հանրությանը՝ նպատակ հետապնդելով ճանաչելի դարձնել մեր հերոսներին և փոխանցել սերունդներին արժեքային այն կարևոր տարրերը, որոնց կրողն են եղել նրանք։ Նախատեսվում է նաև այդ հոլովակները ինչպես համացանցում տարածել, այնպես էլ ձայնասկավառակներով նվիրել ՀՀ տարածքում գործող դպրոցներին՝ նպատակ ունենալով այն դարձնել դասապրոցեսի մի մաս։ Նախագծում նախատեսվում է նաև իրականացնել միջոցառում, որտեղ ներկայացված կլինեն ավելի շատ թվով հերոսների նկարներ և նրանց մասին տեղեկատվություն։
Աջակցելու ենք յուրաքանչյուրին իրականացնել իր երազանքը։ Օգնելու ենք չբացահայտված տաղանդավոր մարդկանց, ովքեր պատրաստ են իրականություն դարձնել իրենց երազանքը և կատարել բարի գործեր հասարակության համար։
Ընկերությունը աջակցելու է այն նախագծերին, որոնք նշանակալի ներդրում կունենան մեր երկրի զարգացման համար, կունենան հանրային նշանակություն և կնպաստեն կրթության, մշակույթի, սպորտի և/կամ շրջակա միջավայրի բարելավմանը։