Դպրոցի դահլիճի վերանորոգում

Հեղինակ
Ավագ Մխիթարյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Տավուշի մարզ, Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոց
Բյուջե
1․464․390
Ամսաթիվ
01-03-2019

Նախագծի շրջանակներում նախատեսվում է բարեկարգել Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի նիստերի դահլիճը, որը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Վերանորոգված դահլիճ ունենալու դեպքում միջոցառումներն անց կկացվեն հաճախակի և ավելի տրամադրող միջավայրում: Ծրագրի խնդիրն է ավելի արդյունավետ դարձնել դպրոցական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Վերանորոգված դահլիճում հնարավոր կլինի ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը, որն էլ իր հերթին հնարավորություն կտա ներգրավել ավելի շատ հանդիսատեսի: Դահլիճը նաև կծառայի որպես գեղագիտական դաստիարակությանն օժանդակող կառույց: