Դպրոցի պատուհանների փոփոխություն

Հեղինակ
Ինգա Վարդանյան
Գտնվելու վայրը
ՀՀ, ք․ Երևան
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-02-2020

Երևանի Միքայել Նալբանդյանի անվան համար 33 դպրոցն իրականացնում է ներառական կրթություն և ակտիվ մասնակցում է «Հատուկ օլիմպիական» խաղերի՝ գրանցելով առաջատար արդյունքներ: Ինչ խոսք, որակյալ կրթություն ապահովելու նախադրյալներից մեկն էլ երեխաների ֆիզիկական պատրաստվածությունն է: Չնայած դպրոցի մարզադահլիճի պայմանների ոչ բարենպաստ լինելուն՝ դպրոցի աշակերտները բազմիցս մասնակցել են տարբեր մարզական միջոցառումների և մրցումների, գրանցել բազմաթիվ հաղթանակներ: Ունենալով ավելի բարվոք պայմաններ՝ աշակերտները ավելի մեծ սիրով կմասնակցեն դասերին ինչի արդյունքում կբարձրանա երեխաների կրթական մակարդակը։