«Ձեռք ձեռքի» ներառական մարզասրահ

Հեղինակ
Տաթևիկ Ստեփանյան
Գտնվելու վայրը
Ք. Երևան, Ավան
Բյուջե
1․490․430
Ամսաթիվ
01-11-2018

Առողջ ապրելակերպը կարևոր ու անհրաժեշտ նախապայման է երեխաների զարգացման բոլոր փուլերում, իսկ աուտիզմ ախտորոշման դեպքում , երբ հիմնականում բացակայում է վերբալ հաղորդակցման հնարավորությունը , նման հարթակները հրաշալի գործիք են հանդիսանում տարեկից մենթորների հետ շփման և ներառման համար: Ունենալով նման հատուկ կահավորված մարզասրահ, հնարավորություն կտրվի  շաբաթական անվճար սպասարկել մոտ 50 երեխայի անհատական պարապմունքների տեսքով, ինչպես նաև կիրականացվի խմբային պարապմունքներ ներառելով տվյալ վարչական շրջանի տարեկից երեխաներին՝ նպաստելով ավելի առողջ ու հանդուրժող հասարակության ստեղծմանը: