Երաժշտական հնչյունները մեր մատների տակ

Հեղինակ
Էդգար Արշակյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Լոռու մարզ, ք․ Տաշիր
Բյուջե
1․460․000
Ամսաթիվ
01-05-2019

Տաղանդավոր երեխաները, ովքեր մեծ պոտենցիալ ունեն երաժշտության ասպարեզում մրցանակային տեղեր գրավելու համար, այսօր երաժշտական գործիքի, կարելի է ասել բացակայության , պատճառով զրկված են որակյալ դասապրոցես անցկացնելու հնարավորությունից: Եղած համապատասխան գործիքները հնամաշ են և ոչ պիտանի: Եվ խնդիրը լուծելու համար շատ ընտանիքներ լքում են համայնքը, իրենց երեխաների ապագան կառուցելով մեծ քաղաքներում: Նախատեսվում է մշակույթի տան համար ձեռք բերել Ռոյալ, որը կլուծի մի շարք խնդիրնր, որոնցից առաջնայինը ուռբանիզացիայի կրճատումն է և երիտասարդների շրջանում աշխուժացման խթանումը: