Երաժշտական տեխնիկա ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցներին

Հեղինակ
Մհեր Աթոյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Տավուշի մարզ, ք․ Իջևան
Բյուջե
1․381․350
Ամսաթիվ
01-07-2019

Նախագծի նպատակն է երաժշտական տեխնիկայով ապահովելու միջոցով բարձրացնել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողական կառույցների (ուսանողական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություն) կողմից կազմակերպվող միջոցառումների որակը: Ներկայումս Տավուշի մարզի ոչ մի ուսումնական և մշակութային հաստատություն ապահովված չէ բարձրորակ սարքավորումներով: Ունենալով անհրաժեշտ և բարձրորակ երաժշտական սարքավորումներ, կրթօջախի ուսանողական կառույցները ավելի հաճախակի և մեծ սիրով կկազմակերպեն միջոցառումներ, ինչպես նաև տարբեր ծրագրերով հանդես կգան կրթօջախից դուրս՝ Իջևանի մշակույթի տանը, տարբեր զբոսայգիներում, դպրոցներում, զորամասերում և այլուր, դրանով նպաստելով մշակութային կյանքի ակտիվացմանը Իջևան համայնքում և Տավուշի մարզում: