Ես կարող եմ ավելին

Հեղինակ
Գրիգոր Բաբախանյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին
Բյուջե
1․082․600
Ամսաթիվ
01-05-2019

Ծրագրի նպատակն է նպաստել Արմավիրի մարզի 5-16 տարեկան 25 ԿԱՊԿՈՒ և խոցելի խմբերի երեխաների սոցիալականացմանը, հոգեբանական, հուզական և ֆիզիկական վիճակի բարելավմանը, որը թույլ կտա սահմանափակ կարողություններով մարդուն հարմարվել շրջապատին և հանդես գալ իր հնարավորությունների առավելագույն չափով, լինել հասարակության լիիրավ անդամ։ Նախագծի շրջանակներում արդեն առկա Արտ թերապիայի դասարանի համալրում սենսորային սենյակին համապատասխան սարքավորումներով։