Գեղեցիկ մանկություն բոլորին

Հեղինակ
Արսեն Աբգարյան
Գտնվելու վայրը
ՀՀ, ք․ Երևան, Զեյթուն
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-11-2018

"Գեղեցիկ մանկություն բոլորին" նախագծի նպատակն է պարի և նկարչական խմբակները հասանելի դարձնել հատուկ բալիկների համար։ Հարկավոր է բարելավել խմբակների պայմանները՝ զինել դրանք հատուկ պարագաներով, որոնք նախատեսված են արատավոր երեխաների համար։ Խմբակում անցկացնել ջեռուցում և հարդարել պարի սրահը և նկարչական սրահը։ "Գեղեցիկ մանկություն բոլորին" նախագծի բոլոր բալիկները խմբակներ կհաճախեն անվճար: Այսպիսով ֆինանասվորումը կուղղվի պարի և ավազանկարչության խմբակները արատավոր բալիկների համար ադապտացնելուն։ Բացի այդ պարը և նկարչությունը կնպաստեն երեխաների ինքնազգացողության, ինչպես նաև հոգեվիճակի բարելավմանը։