Գրադարան-ընթերցասրահ՝ Դպրաբակում

Հեղինակ
Լիլիթ Օհանյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ․ Դպրաբակ
Բյուջե
1․497․000
Ամսաթիվ
01-12-2018

Նախագծի նպատակն է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Դպրաբակ բնակավայրում ստեղծել գրադարան-ընթերցասրահ, որը կծառայի որպես կրթական-մշակութային յուրահատուկ կենտրոն: Կենտրոնում գրքի քննարկումների, ֆիլմերի դիտումների կազմակերպման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների միջոցով կխթանվի ընթերցանության տարածումը: Ծրագրի շրջանակում ձեռք կբերվեն նոր գրքեր, գրադարանում պարբերաբար կկազմակերպվեն ֆիլմի դիտումներ, գրքի քննարկումներ, բանավեճեր, ազգային մշակույթի ուսումնասիրություն և ներկայացում, փորձի փոխանակումներ: