Համակարգչային դասասենյակ Արևածագում

Հեղինակ
Արմինե Երիցյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Լոռու մարզ, գ. Արևածագ
Բյուջե
1․497․300
Ամսաթիվ
01-04-2019

Ծրագրի նպատակն է ստեղծել առավել հարմարավետ պայմաններ կրթական ոլորտում՝ տեխնիկական հագեցվածության միջոցով, որի արդյունքում զգալիորեն կբարձրանա կրթության արդյունավետությունն ու որակը։ Արևածագի Կ. Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում է 125 աշակերտ, ովքեր չունեն հնարավորություն նորագույն տեխնոլոգիաներերի միջոցով, նորարարական մեթոդներով կրթություն ստանալու: Դպրոցը կարիք ունի համակարգչային դասասենյակի, ինչը հնարավորություն կտա ինֆորմատիկայի դասաժամերն անցկացնել հավուր պատշաճի: Աշակերտների համար հնարավորություն կստեղծվի աշխատել համակարգիչներով ու նորանոր գիտելիքներ ձեռք բերել: Տեխնիկապես հագեցած դասասենյակում հնարավոր կլինի կազմակերպել նաև այլ առարկաներից տեսադասեր, որոնք ավելի հասկանալի ու ընկալելի են աշակերտների կողմից: