Համակարգչային դասասենյակ Վերիշենում

Հեղինակ
Լիլյա Միրզոյան
Գտնվելու վայրը
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Վերիշեն
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-02-2020

Նախագծի իրականացմամբ նախատեսվում է փոխել համակարգչային դասասենյակի թվով 7 հատ հին սերնդի խափանումներով գործող համակարգիչները, որոնցից օգտվում են դպրոցի 200-ից ավել աշակերտներ, փոխարինել նոր ՏՀՏ-երով ու երեխաների համար ապահովել գիտելիքների ձեռքբերման ու աշխարհընկալման առավել մոտիվացիոն միջավայր: Առկա համակարգչային կից սարքավորումները /տպիչ, ծրիչ/ կօժանդակեն նախագծի նպատակների իրագործմանը: Դասասենյակում գործող ռոբոտաշինության խմբակի այն սաները, ովքեր հաճախում են մոտակա բնակավայրերից, ևս հանդիսանում են նախագծի շահառուներ: