Համակարգչային դասասենյակի արդիականացում և մեդիագրագիտության ուսուցում

Հեղինակ
Արթուր Մնացականյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Կապան
Բյուջե
1․484․000
Ամսաթիվ
01-12-2019

Ծրագրի նպատակն է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում արդիականացնել համակարգչային դասասենյակը: Դպրոցն ունի վերանորոգված համակարգչային սենյակ, որն իր հագեցվածությամբ չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Համակարգիչները քիչ են և շատ հին մոդելի: Հաշվի առնելով մեր ժամանակներում տեղեկատվական տեխնոլոգիաների արդիականությունը, առաջնային նպատակ է դառնում ստեղծել ինֆորմատիկայի դասասենյակ, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ և հմտություններ ինֆորմատիկա առարկայից և տիրապետել համակարգչային գիտելիքների (Microsoft word, excel, PowerPoint և այլն): Հաշվի առնելով մեր ժամանակներում տեղեկատվական տեխնոլոգիաների արդիականությունը, առաջնային նպատակ է դառնում աշակերտներին  Microsoft word, excel, PowerPoint և այլ գիտելիքներ և կարողություններ ուսուցանելը: