Համակարգչային սենյակ Զառի դպրոցում

Հեղինակ
Կարինե Գրիգորյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Զառ
Բյուջե
1․449․000
Ամսաթիվ
01-02-2020

Ծրագրի նպատակն է Զառի Ժ.Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում համակարգչային դասասենյակի համակարգիչները թարմացնել: Դպրոցի համակարգիչները շատ հին են/2005թ/, գրեթե անհնար է դրանցով աշխատելը: Նոր համակարգիչները հնարավորություն կտան ինֆորմատիկայի դասաժամերն անցկացնել հավուր պատշաճի: Աշակերտների համար հնարավորություն կստեղծվի աշխատել համակարգիչներով ու նորանոր գիտելիքներ ձեռք բերել: Տեխնիկապես հագեցած դասասենյակում հնարավոր կլինի կազմակերպել նաև այլ առարկաներից տեսադասեր, որոնք ավելի հասկանալի ու ընկալելի են աշակերտների կողմից: