Համակարգչային սենյակի համալրում

Հեղինակ
Լուսինե Մատինյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Լոռու մարզ, գյուղ Գյուլագարակ
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-04-2019

Դպրոցն ունի վերանորոգված համակարգչային սենյակ, որը իր հագեցվածությամբ չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Համակարգիչները քիչ են և շատ հին մոդելի: Դպրոցի պրոյեկտորը շատ հին է և դրանով գրեթե անհնար է տեսադաս անցկացնելը: Համակարրգիչների նշանակությունը չափազանց կարևոր է որպես ուսումնառության հիմնական միջոց, իսկ ինֆորմատիկան, որպես ուսումնական նյութի արդյունավետ յուրացմանը նպաստող առարկա: Որպեսզի դպրոցը ապահովի որակյալ կրթություն, անհրաժեշտ է ունենալ ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգչային սենյակ, որը կբարձրացնի ուսման որակը և աշակերտների մոտ կավելացնի հետաքրքրությունը դասերի նկատմամբ: