«Հարթի՛ր ճանապարհ» կրթական ծրագիր

Հեղինակ
Սևակ Կարապետյան
Գտնվելու վայրը
Արմավիրի մարզ, Գ․Լենուղի, փ․6, տ․24
Բյուջե
1.000.000
Ամսաթիվ
01.11.2018

«Հարթի՛ր ճանապարհ»-ը նպատակ է ծառայում առաջին հերթին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքի և հարակից համայնքների շրջանում խթանելու վերամշակման մշակույթի առաջխաղացումը, վերամշակված իրերից ձեռքի աշխատանքների պատրաստման հմտությունների ուսուցում անապահով ընտանիքների երեխաներին, երկրորդիվ՝ զարգացնելու վերամշակված ապրանքներից ստացված աշխատանքների արժևորումն ու գնահատումը հասարակության շրջանում՝ նպաստելով սպառողականության որոշակի կրճատմանը: Վերոնշյալի իրականացումը նախատեսվում է երկու հարթակներում. վիրտուալ (սոցիալական ցանցերի, մասնավորապես՝ Ֆեյսբուքի միջոցով) և կենդանի դասընթացների միջոցով «Մասիսի երիտասարդական կենտրոն»-ում: