Հաշմանդամ երեխաների աջակցման կենտրոն

Հեղինակ
Հովիկ Իսրայելյան
Գտնվելու վայրը
Կոտայքի մարզ գ. Սևաբերդ
Բյուջե
1.500.000
Ամսաթիվ
01.11.2018

Հնարավորություն ընձեռնել հաշմանդամություն ունեցող երեխաներին հանգստանալ էկոճամբարում: Մշակույթային ուսումնական խմբակների միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաներին ինտեգրվել հասարակությանը: Նախագծի ընթացքում պատրաստել երկու սանհանգույց, պատրաստել երկու տաղավար մշակութային խմբակների, զարգացողական դասընթացների և թիմային խաղերի համար, կառուցել սպորտային հրապարակ՝ ֆուտբոլի, ձեռքի գնդակի և վոլեյբոլի համար, պատրաստել երկու ճոճանակ: Ծառերի պուրակ հիմնելու նպատակով կատարել ծառատունկ: