Հաշմանդամությունը արգելք չէ

Հեղինակ
Կամո Առաքելյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Հրազդան
Բյուջե
1․475․900
Ամսաթիվ
01-11-2019

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կողմից 2014թ հիմնադրվեց ,,Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոնը: Կենտրոնը սպասարկում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, որտեղ միակ կենտրոնն է իր տեսակի մեջ: Այս տարիներին կենտրոնի ծառայություններից, որոնք բացառապես անվճար են, օգտվել են 600-ից ավելի կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված և հաշմանդամություն, ինչպես նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաներ: Այս պահին կենտրոնն սպասարկում է 140-ի մոտ երեխաների՝ 2 մարզերից և նաև Երևանից: Կենտրոնի համար անչափ կարևոր են հատուկ մանկավարժը և կավաթերապիստը, որոնք էական դեր կունենան կենտրոն հաճախող կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների կյանքում՝ բերելով դրական լուրջ փոփոխություններ առողջության և մասնագիտական կողմնորոշման առումով: