«Հայկական Ավանդական Հարսանիք»

Հեղինակ
Հայկ Երանոսյան
Գտնվելու վայրը
Սյունիքի մարզ
Բյուջե
1.460.000
Ամսաթիվ
03.11.2018

Նախագծի նպատակն է վերադարձնել հասարակությանը հայոց 7 օր, 7 գիշեր տևող հարսանեկան ծեսի չքնաղ, խորունկ և, ցավոք, մոռացված ավանդույթները՝ վավերագրական ֆիլմի միջոցով։ Կներկայացվեն ազգային հանդերձանքը, երգը, պարը և խաղերը հարսանեկան ծեսի ենթատեքստում՝ այսպիսով հանրությանը վերադարձնելով հայ էթնիկ մշակույթի գրեթե ամբողջովին մոռացված հարսանեկան ծեսը։ Ֆիլմը հիմնված է 150 տարվա ազգագրական նյութերի հիման վրա վերակենդանացված բացառիկ հայկական հարսանիքի վավերագրական նյութերի վրա։ Հանրությանը կներկայացվեն մեր օրերում կյանքի կոչված այնպիսի արխայիկ ծեսեր, ինչպիսիք են Հինադրեքը, Գինեթափեքը, Ալրմաղեքը, Ազապնստեքը, Հարսնառի ծեսը և այլն։ 

Կյանքի կոչեք Ձեր վառ նախագծերը

Աջակցելու ենք յուրաքանչյուրին իրականացնել իր երազանքը։ Օգնելու ենք չբացահայտված տաղանդավոր մարդկանց, ովքեր պատրաստ են իրականություն դարձնել իրենց երազանքը և կատարել բարի գործեր հասարակության համար

Քվեարկեք նախագծի օգտին

Ընկերությունը աջակցելու է այն նախագծերին, որոնք նշանակալի ներդրում կունենան մեր երկրի զարգացման համար, կունենան հանրային նշանակություն և կնպաստեն կրթության, մշակույթի, սպորտի և/կամ շրջակա միջավայրի բարելավմանը։