Հետիոտնային ճանապարհ՝Գնդեվանքում

Հեղինակ
Մոմիկ Մարգարյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Վայոց ձորի մարզ, գյուղ Գնդեվազ
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-07-2019

Այս ծրագրի հիմնական նպատակը հետիոտնային ճանապարհի վերականգնումն ու բարելավումն է, որն իր հերթին հնարավորություն կտա գյուղում և շրջակա տարածքում զարգացնել զբոսաշրջության մի շարք ենթատեսակներ, ինչպիսին են օրինակ հոգևոր տուրիզմը, ագրոտուրիզմը, էկոտուրիզմը, արկածային տուրիզմը, գիտական տուրիզմը, խոհանոցային տուրիզմը և այլն: Այս ամենը միաժամանակ հնարավորություն կտա մոռացության չմատնել, բարեկարգել և զարգացնել պատմական հսկայածավալ ժառանգությունը: Տարածքում առկա են նաև բնության հուշարձաններ, որոնք հաստատված են ՀՀ Բնապահպանության Նախարարության կողմից: Ծրագիրը նպատակ ունի նաև խթանել հյուրատնային բիզնեսի զարգացումը և մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի սպառման շուկան: