Ջերմ ու բարի դասասենյակներ

Հեղինակ
Նարինե Քաչանյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Լոռու մարզ, գ․ Սարամեջ
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-07-2019

Ծրագիրը նպատակ ունի լեռնային գյուղի միակ կրթօջախում 6-12 տարեկան երեխաների կրթությունն իրականացնել ջերմ ու տաքուկ դասարաններում՝ առանց հին դռների ու լուսամուտների ճեղքերից ներս խուժող լեռնային քամու: Սարամեջի միջն. դպրոցի տարրական դասարանները գտնվում են 1-ին հարկում, և քանի որ մուտքի դուռը շատ մխիթար վիճակում է, իսկ պատուհանները ի սկզբանե անորակ են, հատկապես ձմռան ամիսներին, նույնիսկ գազի գերածախսի դեպքում, գրեթե անհնար է դառնում դասարաններում նորմալ ջերմաստիճանի ապահովումը: