Կանաչ այգի

Հեղինակ
Արտուշ Մխիթարյան
Գտնվելու վայրը
Արմավիրի մարզի, Այգեշատ համայնք
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-11-2018

Նախագծի նպատակն է համայնքի մշակույթի տան հարակից տարածքը բարեկարգել: Ներկայումս տարածքը նպատակին չի օգտագործվում և գտնվում է անմխիթար վիճակում: Նախատեսվում է կառուցել լողավազան, տնկել դեկորատիվ ծառեր, կառուցել ճեմուղիներ, տեղադրել նստարաններ: Արդյունքում համայնքը կունենա երեխաների համար բարեկարգ և պատշաճ պայմաններով լողավազան, երիտասարդների և մեծահասակների համար զբոսնելու և հանգիստը վայելելու վայր, որը էական փոփոխություն կբերի համայնքի բնակիչների միօրինակ և միապաղաղ առօրյային: