Կրթությունը պահանջում է նոր շունչ

Հեղինակ
Լեռնիկ Ճիճիլյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Լոռու մարզ, ք․ Ախթալա
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-01-2019

Ծրագրի նպատակն է Ախթալայի N 1 միջն. դպրոցի բնագիտական առարկաների դասասենյակները զինել անհրաժեշտ տեխնիկայով: Այսօր հանրակրթական դպրոցումներում լուրջ խնդիր է աշակերտի հայացքն ուղղել դեպի դասապրոցեսը: Դասը բովանդակալից և հետաքրքրաշարժ դարձնելու նպատակով անհրաժեշտ է ուսուցումը, հատկապես բնագիտական առարկաների ուսուցումը վարել <<ՍՄԱՐԹ>> հեռուստացույցների օգնությամբ, որոնք կօգնեն տեսանելի դարձնել մատուցվող նյութը, վարել տեսադասեր, օգտագործել էլեկտրոնային նյութեր, ցուցադրել աշակերտների և ուսուցչի կողմից ստեղծված էլեկտրոնային նյութերը, հաղորդակից լինել համաշխարհային կրթական ռեսուրսներին, օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում, նաև չվատնել ավելորդ ժամանակ /տեխնիկական միջոցների բացակայության պատճառով/: Բարձր տեխնոլոգիաների ներդրումը կրթության գործընթացում կնպաստի կրթության որակի բարձրացմանը և դասն ու դպրոցը կդարձնի նոր և սիրելի միջավայր ժամանակակից երեխայի համար: