Լրացնենք բաց թողնված ժպիտները

Հեղինակ
Ռաֆիկ Քերոբյան
Գտնվելու վայրը
ՀՀ, ք․ Երևան
Բյուջե
550․000
Ամսաթիվ
01-02-2019

Նախագծի շրջանակներում նախատեսվում է մանկատան սենյակներից մեկը կահավորել և վերածել գրադարանի, որտեղ երեխաները կկարդան գրքեր և կզարգացնեն ինչպես իրենց բառապաշարը, այնպես էլ աշխարհընկալումը: Այնուհետև կկազմակերպվի բանավեճեր և գրքի վերլուծություն, որի ընթացքում երեխաները ազատ կարտահայտեն իրենց կարծիքը և ձեռք կբերեն ազատ խոսելու ունակություն: Կբեմադրվեն ներկայացումներ, որի ընթացքում կհնչեն հայտնի գրողների ստեղծագործությունները սաների արտասանությամբ: