Մարզահրապարակ՝ Դարբնիկում

Հեղինակ
Միրա Անտոնյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Դարբնիկ
Բյուջե
1.423.528
Ամսաթիվ
03.11.2018

Մարզահրապարակի կառուցումը կնպաստի բնակչության ազատ ժամանցի և ակտիվ հանգստի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, առողջության ամրապնդմանը, դեռահասների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, տարբեր տարիքի և սոցիալական խմբերի երեխաների համար ֆիզիկական դաստիարակության ապահովմանը: Մարզահրապարակի կառուցման արդյունքում կբարեկարգվի նաև շրջակա տարածքը, կտնկվեն ծաղիկներ և ծառեր` լուծելով միջավայրի աղտոտվածության խնդիրը և նպաստելով համայնքային կյանքի աշխուժացմանը:

Կյանքի կոչեք Ձեր վառ նախագծերը

Աջակցելու ենք յուրաքանչյուրին իրականացնել իր երազանքը։ Օգնելու ենք չբացահայտված տաղանդավոր մարդկանց, ովքեր պատրաստ են իրականություն դարձնել իրենց երազանքը և կատարել բարի գործեր հասարակության համար։

Քվեարկեք նախագծի օգտին

Ընկերությունը աջակցելու է այն նախագծերին, որոնք նշանակալի ներդրում կունենան մեր երկրի զարգացման համար, կունենան հանրային նշանակություն և կնպաստեն կրթության, մշակույթի, սպորտի և/կամ շրջակա միջավայրի բարելավմանը։