Մարզասրահ Գլաձոր համայնքում

Հեղինակ
Գևորգ Մանասերյան
Գտնվելու վայրը
Վայոց Ձորի մարզ, գյուղ Գլաձոր
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-11-2018

Նախագծի նպատակն է Գլաձոր համայնքի մշակույթի տան երկրորդ հարկի ազատ դահլիճներից մեկը մարզասարքերով կահավորելը, որը կնպաստի սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը։ Մարզասարքերով կահավորելու դեպքում համայնքում կլուծվի բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման, աշխատունակության բարձրացման և երկարակեցության ապահովման խնդիրը։ Մարզասրահի առկայությունը կնպաստի երիտասարդության ակտիվացման խթանմանը, քանի որ համայնքում բացակայում են ժամանցի վայրերը։