<<Մենք հետնորդներն ենք հաղթողների>>

Հեղինակ
Արա Սուքիասյան
Գտնվելու վայրը
Շիրակի մարզ, Տրդատ ճարտարապետի 7/4-15
Բյուջե
549.670
Ամսաթիվ
01.11.2018

Ռազմահայրենասիրական դաստիարակությունն այսօր ամենաարդիական խնդիրներից է: Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին կրի պետության ազգային շահերի շուրջ համախմբման տանող արժեքները: Այս նախագիծը վստահաբար կկարգավորի խնդիրը՝ գիտելիքներն ու հմտություններն ամրապնդող վարժանքներով, ստուգատեսներով և մրցակցություն ստեղծելով: Ընտանիքներում էլ, շատ կարևոր է, որ բոլորն ունենան առողջ ապրելակերպի, քաղաքացիական պաշտպանության (արտակարգ իրավիճակներ, ռազմական պատրաստվածություն) և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություններ: Երեխաներն առողջ ոգով տրամադրվեն բանակ գնալուն, զորակոչի նկատմամբ ներքին մղում լինի, բանակային ծառայությունն էլ դառնա կանխատեսելի և ցանկալի:

Հ.Գ. Լուսանկարը տրամադրված է Մասնակցի կողմից (ներբեռնված է Facebook սոցիալական ցանցից) :