Միասին աճեցնենք 500 ծառ

Հեղինակ
Ավետիս Բաբաջանյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Արմավիրի մարզ, գ․ Վարդանաշեն
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-10-2019

Նախագծի իրականացմամբ նախատեսվում է տնկել և աճեցնել մոտ 15 տեսակի 500 ծառեր, որը հետապնդում է երկու նպատակ: Նախ աշխարհը և Հայաստանը կանգնած են գլոբալ էկոլոգիական խնդիրների առաջ. կլիմայի փոփոխությունը մարդկության հիմնական մարտահրավերն է, իսկ դրա դեմ պայքարի ամենարդյունավետ միջոցը համարվում է ծառեր տնկելը, կապ չունի աշխարհի որ մասում: Լոկալ իմաստով Արարատյան դաշտը զրկված է կենսաբազմազանությունից, քանի որ գյուղատնտեսական նպատակով աճեցվում են միայն մոնոկուլտուրաներ: Այդ ծառերը կլինեն բնակավայր և սննդի միջոց բազմաթիվ կենդանիների, թռչունների և միջատների համար: