Մշակույթի կենտրոն Յաղդանում

Հեղինակ
Տաթև Հարությունյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Լոռու մարզ, գյուղ Յաղդան
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-02-2020

Նախագծի խնդիրն է ապահովել աշակերտների կրթության շարունակական աճն ու զարգացումը, խթանել ոչ ֆորմալ կրթությանն ու ձեռնարկատիրական մտածողությանը, ստեղծել ժամանցի և ստեղծարարության կենտրոն։ Աշակերտները դասերից հետո զբաղվածություն չունեն։ Նախագծի իրականացումը կնպաստի աշակերտների զբաղվածության, ոչ ֆորմալ կրթության ստացման, ընդհանուր զարգացվածության մակարդակի բարձրացմանը: Գյուղի դպրոցը չունի դահլիճ։ Վերանորոգելով շինությունը, աշակերտները դպրոցական միջոցառումներն անցկացնելու հարմարավետ տեղ կունենան, ինչը կնպաստի նրանց մշակութային կյանքի բազմազանությանը։