Նիստերի դահլիճի վերանորոգում

Հեղինակ
Փարսադան Ալեքսանյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան
Բյուջե
1․498․686
Ամսաթիվ
01-07-2019

Նախագծի շրջանակներում նախատեսվում է բարեկարգել Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի նիստերի դահլիճը, որը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Ավելի արդյունավետ դարձնել դպրոցական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Վերանորոգված դահլիճում հնարավոր կլինի ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը, որն էլ իր հերթին հնարավորություն կտա ներգրավել ավելի շատ հանդիսատեսի: Դահլիճը նաև կծառայի որպես գեղագիտական դաստիարակությանն օժանդակող կառույց: