Նոր դահլիճ՝ Մասիսի մանկապարտեզում

Հեղինակ
Աննա Սարգսյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-08-2019

Նախագծի նպատակն է վերանորոգել և կահավորել Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի երաժշտության դահլիճը: Քանի որ երաժշտության ուսուցումը նպաստում է նախադպրոցականի մտավոր և հոգեկան գործընթացների լիարժեք զարգացմանը և ձևավորում է գեղագիտական ճաշակ, ուստի կահավորված սենյակում անցկացվող յուրաքանչյուր պարապմունք կնպաստի հոգեպես և ֆիզիկապես առողջ անձի ձևավորմանը, ինչպես նաև մեծ դեր ու նշանակություն կունենա երեխայի բազմակողմանի և ներդաշնակ զարգացման գործում: