Նոր գույք Վեդիի մանկապարտեզին

Հեղինակ
Լուսինե Հովհաննիսյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի
Բյուջե
1․496․000
Ամսաթիվ
01-08-2019

Նախագծի նպատակն է կահավորել Վեդիի թիվ 3 մանկապարտեզի թվով 4 խմբասենյակների գույքը, քանի որ գույքը 40 տարուց ավել օգտագործվում է, անընդհատ վերանորոգվել է, բայց այժմ մաշվածությունը այնքան մեծ է, որ այլևս հնարավոր չէ վերանորոգել: Բազմաթիվ բալիկների համար կստեղծվի բարեկարգված միջավայր, որտեղ նրանք կկարողանան անցկացնել իրենց մանկության ամենակարևոր պահերը, նրանց մոտ կստեղծվի գեղագիտական ճաշակ, գեղեցիկի ընկալում և ամենակարևորը այդ գեղեցիկը պահելու, խնայելու, փայփայելու ձգտում: