Օգնի՛ր ունենալ գիտելիքահեն ապագա

Հեղինակ
Ալմաստ Մամաջանյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Լոռու մարզ, ք․Շամլուղ
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-02-2019

Ծրագրի նպատակն է ստեղծել առավել հարմարավետ պայմաններ կրթական ոլորտում՝ տեխնիկական հագեցվածության միջոցով, որի արդյունքում զգալիորեն կբարձրանա կրթության արդյունավետությունն ու որակը։ Շամլուղի միջնակարգ դպրոցում սովորում է 119 աշակերտ, ովքեր չունեն հնարավորություն նորագույն տեխնոլոգիաներերի միջոցով, նորարարական մեթոդներով կրթություն ստանալու: 21-րդ դարում անգամ տեսադաս կազմակերպելը լուրջ խնդիր է ուսուցիչների համար, սակայն անհրաժեշտ սարքավորումների առկայությունը թույլ կտա խթանել աշակերտների առավել ներգրավվածությունը դասապրոցեսներին: