Փոքր հեքիաթ

Հեղինակ
Զուզան Խուբոյան
Գտնվելու վայրը
Արագածոտնի մարզ, գյուղ Ռիա-Թազա
Բյուջե
1․470․000
Ամսաթիվ
01-11-2018

Ծրագրի նպատակն է Ռիա-Թազա գյուղում կառուցել խաղահրապարակ: Խաղահրապարակի կառուցումը՝ հատկապես մանկապարտեզի բացակայության պարագայում, կլինի երեխաների առօրյան ճիշտ, արդյունավետ և գունավոր կազմակերպելու միջոց: Սոցիալական պայմաններն ու գյուղական կյանքի ծանրաբեռնվածությունը հաճախ ստիպում են երեխաներին ու նրանց ծնողներին մոռանալ խաղերի ու երեխայի կյանքում դրանց կարևորության մասին: Խաղահրապարակի կառուցմամբ կարող ենք փոքր հեքիաթ բերել եզդիաբնակ Ռիա-Թազա գյուղ ու գունավորել՝ այստեղ ապրող երեխաների հոգսաշատ մանկությունը: