Քիմիայի լաբորատորիա

Հեղինակ
Նաիրա Հարությունյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Լոռու մարզ, ք․ Վանաձոր, թ․16 դպրոց
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-03-2019

Բնագիտական առարկաների որակը մեծ չափով կախված է նրանից, թե արդյոք սովորողներն ունեն հնարավորություն կատարելու քիմիա առարկայից տարատեսակ փորձեր՝ քիմիական երևույթների բնույթը ամբողջովին ըմբռնելու համար: Ծրագրի նպատակը՝ խթանել դպրոցում սովորողների հետաքրքրությունը քիմիա առարկայի նկատմամբ, հնարավորություն ընձեռել սովորողներին առարկայից ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում, զինել սովորողներին համապատասխան հմտություններով:

Լուսանկարում ներկայացված է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից ֆիզմաթ դպրոցում հիմնադրված լաբորատորիան։