Սենսորային սենյակ

Հեղինակ
Աննա Օհանյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր
Բյուջե
1․493․095
Ամսաթիվ
01-01-2019

Նախագծի նպատակն է պատրաստել սենսորային սենյակ Վանաձորի թիվ 19 դպրոցում։ Սենսորային սենյակում իրականացվող աշխատանքները նպաստում են կրթության, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հոգեբանական, վարքային և հուզական առանձնահատկությունների բացահայտմանը և զարգացմանը: Նրանցից յուրաքանչյուրը ձեռք է բերում անկաշկանդ շփվելու, տպավորություններով կիսվելու կարողություն, ինչն էլ իր հերթին ապահովում է երեխաների միջանձնային հարաբերությունների զարգացմանը: Հանրաճանաչ սենսորային սենյակը սովորաբար կոչվում է «հանգստի սենյակ», սակայն ըստ էության, սենսորային սենյակը կարող է օգտագործվել ոչ միայն հանգստանալու, այլ նաև խթանող ազդեցություն ապահովելու համար: