SMART դասարան

Հեղինակ
Լիլյա Հարությունյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Լոռու մարզ, ք․ Ստեփանավան
Բյուջե
1․474․200
Ամսաթիվ
01-05-2019

Նախագծի նպատակն է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցում ստեղծել SMART դասարան: SMART գրատախտակի և SMART սենյակի առկայությունը այսօրվա դպրոցում արդիական է: SMART գրատախտակի և սենյակի օգտագործումը դասապրոցեսում և ընդհանրապես դպրոցում նպաստում է կրթության որակի բարելավմանը` ստեղծելով գիտելիքների ձեռքբերման և աշխարհընկալման առավել մոտիվացիոն միջավայր և խթանում է երեխաների հետաքրքրության շրջանակների ընդլայնմանը, SMART գրատախտակի օգտագործումը դասապրոցեսի արդյունավետությունը բարձրացնում է` հետաքրքրացնելով դասը, տնտեսելով դասի ժամանակը թույլ է տալիս դասաժամի ընթացքում օպերատիվ միանալ ինտերնետին և տվյալ թեմայի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ: