Սոցիալ առողջարարական ճամբար

Հեղինակ
Ռուզաննա Շահինյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Գեղարքունիքի մարզ
Բյուջե
1․482․000
Ամսաթիվ
01-09-2019

Ծրագրի հիմնական նպատակն է Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների սոցիալական հարմարեցումը ,առողջության վերականգնումը: Մանկատան 15 սաներից կազմված խմբում ընդգրկված են մտավոր և ֆիզիկակական արատներով միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ: Այս երեխաների հետ , մանկատանը տարվող սոցիալ-վերականգնողական ծրագրի մի կարևոր բաժին է սոցիալ-առողջարարական ճամբարը: Այստեղ երեխաները վերականգնում են առողջությունը, հաստատում և ձևավորում կյանքում ինքնուրույն ապրելու գիտելիքներ: Ճամբարում լողը, արևային վաննաները, սպորտային զվարճալի միջոցառումները, ճանաչողական պարապմունքներն ու խաղերը, հանգստի ու խաղաղության միջոցառումները, այլ հանգստացողների հետ շփումները նպաստում են մարդկային լիարժեքության զգացողության ձևավորմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը: