Սպիտակի քաղաքային զբոսայգու բարեկարգում

Հեղինակ
Էդգար Քոչարյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Լոռու մարզ ք. Սպիտակ
Բյուջե
1․351․750
Ամսաթիվ
01-08-2019

Սպիտակի քաղաքային զբոսայգու (այսուհետ՝ Զբոսայգի) տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրի հիմնական նպատակն է ինչպես Սպիտակի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար ստեղծել 21-րդ դարին համահունչ ոճային և թեմատիկ որոշակիորեն հարուստ լուծումներով վայր՝ բոլոր տարիքային խմբերի համար, որտեղ միաձուլված են լինելու հանգստի, ժամանցի և զվարճանքի տարրերը: Երբեմնի բարեկարգ և զարգացած զբոսայգին, որը գրեթե ոչ մի օր այցելուների և զբոսաշրջիկների պակաս չէր զգում, հետաղետային տարիներին աստիճանաբար մատնվել է անուշադրության, և այժմ վերակառուցման ու բարեկարգման խստիվ անհրաժեշտություն ունի: