Տաք դասասենյակներ տարրական դպրոցում

Հեղինակ
Ալեքսան Այվազյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի
Բյուջե
1․430․000
Ամսաթիվ
01-12-2019

Նախագծի նպատակն է տարրական դպրոցի աշակերտների համար ապահովել տաք դասասենյակներ: Տարրական դպրոցում երկրաշարժից հետո հիմնանորոգում չի իրականացվել, պատուհանները հնամաշ են և կոտրված, ուստի ենթակա են փոխարինման: Քանի որ դասասենյակները բավականին մեծ են, հնարավոր չէ ապահովել պահանջվող ջերմաստիճան առանց պատուհանները փոխելու: