Տաք ձմեռ Գորիսի հիմնական դպրոցին

Հեղինակ
Դավիթ Կոստանդյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Գորիս
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-12-2019

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 դպրոցը ունի 600 աշակերտ, որոնք սովորում են չվերանորոգված դասասենյակներում: Դասասենյակները բավականին անմխիթար վիճակում են, գույքը մաշված է, սակայն այսօր դպրոցի համար գերխնդիր է ջերմության ապահովումը: Ձմռանը միջանցքներում ջերմաստիճանը 0-ից չի բարձրանում և ստացվում է, որ ջեռուցման նպատակով ծախսվող գումարները իրենց նպատակին չեն ծառայում: Եթե փոխվեն պատուհանները, ապա ծախսվող ամբող էներգիան կմնա շենքի ներսում և դասասենյակներն էլ ավելի տաք կլինեն: