Ուսումնական արհեստանոցի վերանորոգում

Հեղինակ
Արմեն Ղազարյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Շիրազի 17
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-04-2019

Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորում և մասնագիտական կրթություն են ստանում տարեկան միջին թվով 150 երիտասարդներ: Քոլեջի <<Ավտոմեքենաների վերանորոգման փականագործի>> և <<էլեկտրաեռակցող>> որակավորմամբ մասնագիտական խմբերում ուսուցումը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է վերանորոգել մասնագիտական ուսումնական արհեստանոցը: Փականագործական արհեստանոցի վերանորոգումը նպատակ է հետապնդում բարելավել քոլեջի ուսանողների մասնագիտական կարողությունները, կազմակերպել <<Ավտոմեքենաների վերանորոգման փականագործի>> և <<էլեկտրաեռակցող>> որակավորմամբ մասնագիտությամբ կարճաժամկետ դասընթացներ, ինչպես նաև հիմք դնել դուալ կրթության, որտեղ ուսումնական գործընթացին զուգահեռ կիրականացվի նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցում: