«Որոտնա» ազգային պարի խմբի համար տարազներ

Հեղինակ
Նարեկ Հայրապետյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Սիսիան
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-12-2019

Նախագծի նպատակն է «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի համար ձեռք բերել ազգային հագուստ (տարազ), ինչպես նաև կոպալով դհոլ՝ կենդանի երաժշտության և ուսուցման համար: Դեռևս երկու ամսվա պատմություն ունեցող, բայց արդեն մեծ սեր և համբավ վայելող «Որոտնա» համույթը Սյունիքում գործող միակ ազգային խումբն է, որտեղ անվճար դասավանդվում է ազգային պարը։ Նախագծի նպատակն է հանրայնացնել, զարգացնել ու կիրառելի դարձնել ազգային մշակույթն ու ազգային մտածելակերպը: Նպատակն է նաև միջոցառումների և ելույթների ժամանակ ունենալ ներկայանալի ու մշակութային տեսք: