Խաղահրապարակ՝ «Երազիկ» մանկապարտեզում

Հեղինակ
Վարդանուշ Հարությունյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Լոռու մարզ, գ․ Գուգարք
Բյուջե
1․500․000
Ամսաթիվ
01-10-2019

Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել խաղահրապարակ Գուգարք համայնքի «Երազիկ» մանկապարտեզի բակում: Լինելով ՀՀ մեծությամբ 3-րդ համայնքի մանկապարտեզը չունի խաղահրապարակ, որտեղ հնարավոր կլիներ կազմակերպել երեխաների բացօթյա հանգիստը, տարատեսակ խաղեր ու միջոցառումներ՝ նպաստելով նրանց ֆիզիկական ու մտավոր զարգացմանը: Խաղահրապարակի կառուցումը մեծագույն նվեր կլինի համայնքի երեխաների համար, որոնք կկարողանան օգտվել տարատեսակ ճոճանակներից ու խաղերից հենց իրենց մանկապարտեզի բակում: